Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 190-ըF

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 190-ըF

  • 19-01-2023 15:33:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոյ քաղաքից ոչ հեռու hունվարի 18-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 194-ի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
 
«(Արևմտյան Ադրբեջանի) նահանգի բժշկական կենտրոններ են դիմել երկրաշարժի հետևանքով 194 տուժածներ: Ընդ որում, միայն 24 մարդ է հոսպիտալացվել, նրանցից 10-ն արդեն բարեհաջող վիրահատվել Է», - ասել է Արևմտյան Ադրբեջանի նահանգապետը։
 
Նա նաև ընդգծել է, որ առաջիկա երեք օրվա ընթացքում նահանգի իշխանությունները երկրաշարժից տուժածներին վրանային ճամբարներում կապահովեն 850 տեղով և մարդասիրական օգնություն կտրամադրեն։
 
Ընդհանուր առմամբ, Արևմտյան Ադրբեջանի տարածքում ավերվել է առնվազն 500 բնակելի շենք։
 
Հունվարի 18-ին IRNA գործակալությունը, վկայակոչելով Խոյի քաղաքագլխին, հայտնել էր, որ տարերային աղետի հետևանքով տուժել է 133 մարդ, որոնցից 6-ի համար հոսպիտալացում Է պահանջվել։
 
Tasnim գործակալության տվյալներով՝ հարևան Արդաբիլի և Արևելյան Ադրբեջանի նահանգներում Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ խմբերը բարձր պատրաստվածության վիճակի են բերվել տուժածներին օգնություն ցույց տալու համար:
 
Հունվաի 18-ին 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Իրան-Թուրքիա սահմանի մոտ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խոյ քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 5 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են նաև Հայաստանում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը