Տոյվո Կլաարը ժամանում է Երևան

Տոյվո Կլաարը ժամանում է Երևան

  • 23-01-2023 11:15:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերում տեղեկացրել է, որ ժամանում է Երևան՝ ստեղծված իրավիճակը քննարկելու։
 
«Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ առաջընթացի համար ճանապարհ գտնելու: Եվրամիության նպատակը մնում է համապարփակ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը», - նշել է Կլաարը:
 
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ արդեն 43 օր: Ադրբեջանական կողմը երեկվանից կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Ջեռուցման բացակայության պատճառով չեն գործում Արցախի բոլոր դպրոցները, շուրջ 20 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից: Արցախում կտրոններով են ապրանքներ տրամադրում։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը