Կառավարությունը նվազեցնում է պետական որոշ կառույցների աշխատակիցների հավելավճարները


Կառավարությունը նվազեցնում է պետական որոշ կառույցների աշխատակիցների հավելավճարները

  • 26-01-2023 12:16:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. 2023 թվականի հունվարի 1-ից պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափն ավելացվել է 17 060 դրամով` 66 140 դրամից հասցվելով 83.200 –ի։
 
Պաշտպանության, արտակարգ իրավիճակների, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հավելավճարները կնվազեցվեն։
 
Համապատասխան որոշումներն այսօր ընդունվել են ՀՀ կառավարության հերթական նիստում։
 
Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023 թվականի պետական բյուջեով ս.թ. հունվարի 1-ից պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափն ավելացվել է 17 060 դրամով` 66 140 դրամից հասցվելով 83.200 –ի։
 
Փոխարենը կառավարությունն առաջարկում է հավելավճարների չափերը կրճատել 17 060 դրամով, այսինքն` այն չափով, որքանով ավելացել է աշխատավարձը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը