Ալիևը «բացարձակ սուտ» է անվանում Հայաստանի հայտարարությունները Լաչինի միջանցքի փակման մասին


Ալիևը «բացարձակ սուտ» է անվանում Հայաստանի հայտարարությունները Լաչինի միջանցքի փակման մասին

  • 26-01-2023 15:51:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Trend ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «բացարձակ սուտ և անհեթեթություն» է անվանել Հայաստանի պնդումները Լաչինի միջանցքի փակման մասին:
 
Այդ թեմայի շուրջ նա զրուցել է Ադրբեջանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Բուայոնի հետ՝ նրանից հավատարմագրերը ստանալուց հետո:
 
Ալիևը պնդել է, թե Լաչինի միջանցքի երկու ուղղություններով Կարմիր խաչի և ռուսաստանցի խաղաղապահների միջնորդությամբ, շարունակվում է քաղաքացիական նշանակության ապրանքների և քաղաքացիական անձանց փոխադրումը:
 
Ադրբեջանի նախագահն ասել է, թե դեկտեմբերի 12-ից սկսած միջանցքով երկու ուղղություններով անցել է ավելի քան հազար տրանսպորտային միջոց:
 
Ալիևը Ֆրանսիայի դեսպանի հետ զրույցում ընդգծել է «Ադրբեջանի տարածքում՝ ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում, օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման անթույլատրելիությունը» և ասել է, որ «այդ շրջանում անհրաժեշտ է մշտադիտարկում ապահովել»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play