Խայտառակ վիճակը պոլիտեխնիկում 2021 թ. «հեղաշրջումից» հետո․ պրոֆեսոր Էդուարդ Մաուկյանի մեկնաբանությունը


Խայտառակ վիճակը պոլիտեխնիկում 2021 թ. «հեղաշրջումից» հետո․ պրոֆեսոր Էդուարդ Մաուկյանի մեկնաբանությունը

  • 30-01-2023 14:33:23   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Հարգելի ընթերցող, Հայաստանի ապագան արդյունաբերական Հայաստանն է,որին հասնելը անհնար է առանց ինժեներական կադրերի, որոնց դարբնոցը միշտ եղել է Պոլիտեխնիկը, որտեղ այժմ վիճակը խայտառակ է՝ ուսանողների և որոշ ոչ մասնագետ վարչարարների  կողմից կազմակերպած հեղաշրջումից հետո: 
 
Փորձեմ հակիրճ ներկայացնել նախկին ռեկտոր՝ Ո. Մարուխյանի կողմից կազմակերպած անօրինականությունները:
 
2021 թվականի մարտի 1-ին Պոլիտեխնիկում կազմակեպվեծ ռեկտորի ընտրությանը մասնակցում էին 5 հավակնորդ:
Նրանցից մեկը ուսանողական նստարանից ռեկտորի տեղակալ կարգված, ուսխորհրդի նախկին ղեկավար,  այդ պահին ռեկտորի աջակցությունը վայելող Գոռ Վարդանյանն էր, որը չուներ դասախոսական ստաժ։ Մյուս չորսը պոլիտեխնիկի բազմամյա տարիների դասախոսներ էին պրոֆեսորներ և դոցենտներ։
 
«Հեղաշրջման» կազմակերպիչների կողմից ընդունած անհեթեթ կանոնակարգի համաձայն կայացան ընտրությունները։ 
Թեկնածուներից ոչ ոք չհավաքեց անհրաժեշտ թվով ձայներ։ 
 
Սակայն նույն անհեթեթ կանոնակարգի համաձայն նշանակվեց ընտությունների
երկրորդ փուլը,երկու շաբաթ հետո և ի տարբերություն բոլոր տեսակի ընտրությունների տրամաբանությանը ինչպես նաև առողջ
բանականությանը հակառակ, առավել անհեթեթ որոշմամբ երկրորդ փուլին պետք է մասնակցի միայն մի թեկնածու և դա նույն Գոռ Վարդանյանն է, քանի որ նրա օգտին էին քվեարկել խորհրդի անդամների մեկ քառորդ մասը կազմող ուսխորհրդական վարժեցված անդամները և մեկ քառորդ՝ դասախոսական Ո.Մարուխյանի հպատակ կազմը, ընդամենը 16 ձայն։
 
 
Սակայն ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 17 ձայն։ Եկավ երկրորդ փուլի օրը և այդ նիստն իր բովանդակությամբ նման էր ոչ թե ընտրության, այլ նշանակման (ես որպես կոլեկտիվի անդամ ներկա էի նիստին դիտորդի կարգավիճակով)։ 
 
Քվեարկությունից առաջ, ինչպես կարգն է, ընտրվեց 5 անդամից կազմված հաշվիչ հանձնաժողով, որից հետո նրանք ընտրել էին հաշվիչ հանձնաժողովի նախագահ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Գոհար Մամիկոնյանի:
 
Քվեարկությունն ավարտվեց, Հաշվիչ հանձնաժողովն անցավ դահլիճին կից սենյակ ընտրությունների արդյունքներն ամփոփելու նպատակով։ Իսկ ես մինչև ամփոփման ավարտը որոշեցի դուրս գալ ժողովի 1301 դահլիճից և գնալ հարակից սենյակը, որտեղ ես շատ եմ եղել երիտասարդ տարիներին: 
 
Պարզվեց որ այդ սենյակը քվեարկության արդյունքներն ամփոփող հաշվիչ հանձնաժողովի սենյակից բաժանվում է մի բարակ փայտա միջնորմ-պատով և ես ակամաից դարձա ունկնդիր կից սենյակում ընթացող բուռն վիճաբանությանը, իսկ այնտեղ վիճաբանում էին և որոշ մարդիկ փորձում էին կեղծել ընտրության արդյունքները: 
 
Ես լսում էի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գոհար Մամիկոնյանի նյարդայնացած ձայնը, որը բառացիորեն գոռում էր, - «դուք խուլիգանություն եք անում, Գոռ Վարդանյանը չի հավաքել անհրաժեշտ ձայներ» և հանկարծ սենյակում աղմուկը դադարեց։
 
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գոհար Մամիկոնյանը խորհրդին հայտնեց վիճաբանության մասին և հայտարարեց իր հրաժարականի մասին։ 
 
Նրան հետևեցին այդ հանձնաժողովի ևս երկու անդամ։ Հանձնաժողովի 5 անդամներից երեքը, բոլորի ներկայությամբ հրաժարվեցին ստորագրել այդ անօրինական արձանագրության տակ։ 
 
Սակայն հաշվիչ հանձնաժողովի անդամներից մեկը ոմն Վարդանիկ, կարդաց երկու ստորագրությամբ ամրագրված արձանագրությունը և ինքնագլուխ հայտարարեց որ Գոռ Վարդանյանը ընտրվել է: 
 
Հնչեցին բուռն ծափահարություններ, խառնվեցին իրար և սկսեցին շնորհավորել, այդպիսով չթողնելով որևե խոսք հնչեցնել կատարված անօրինականության մասին։
 
Նկատեք որ այս հայտարարությունը արեց ոչ թե հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գոհար Մամիկոնյանը, ոչ թե խորհրդի նախագահ Հովիկ Մուսաելյանը, այլ հաշվիչ հանձնաժողովի անդամ ոմն Վարդանիկ, որը չնայած պոլիտեխնիկի խորհրդի անդամ էր, սակայն պոլիտեխնիկական համայնքի 99 տոկոսին անհայտ մեկը: 
 
Իսկ խորհրդի նախագահ Հովիկը հարկ չհամարեց ստուգել հանձնաժողովի արձանագրությունը, դրա բովանդակության ճշտությունը, բոլոր անդամների ստորագրություններ առկայությունը և նույնիսկ քվեարկության չդրեց հաշվիչ հանձնաժողովի արձանագրության հաստատման հարցը, ինչը պահանջվում է կարգով և համարվում է կոպտագույն խախտում։
 
Իրականում առկա է եղել Գոռ Վարդանյանին կողմ քվեարկած ընդամենը 14 վավեր քվեաթերթ, ինչի շուրջ ընդհանում էր վիճաբանությունը։
 
Փաստորեն ընտրությունը կեղծեցին, և ես չեմ կարող լռել և չհայտարարել այդ կեղծիքի մասին:
 
Ենթադրվում էր Պոլիտեխնիկի ռեկտորի նման խայտառակ ընտրությունը չի հաստատվի ԿԳՄՍ նախարարության կողմից, հաշվի առնելով նաև Գոհար Մամիկոնյանի հայտարարությունը խորհրդի նիստում։
 
Հաստատումը ձգձքվեցվեց մոտ 2 ամիս, սակայն որոշ ուժերի միջնորդությամբ և ճնշմամբ ԿԳՄՍ նախարար Դումանյանը այն հաստատեց։
 
Իհարկե ընտրությունների նման ընթացքը մյուս հավակնորդների կողմից բողոքարկվեց դատարաներում, որտեղ ես պատրաստ էի տալ իմ վկայությունը խորհրդակցական սենյակում կատարված խուլիգանության մասին, սակայն մի քանի հայցերով դատական նիստերն արհեստականորեն ձգձգվում են տարբեր պատճառաբանություններով և երկարատև ընդմիջումներով, այդ պատճառով հրապարակավ ներկայացնում եմ եղելությունը և պատրաստ եմ կրկնել դատարանում։
 
Գ․Վարդանյանի ռեկտոր հրամանագրվելու օրվանից պոլիտեխնիկում մոլեգնում է անօրինականությունը և կեղծիքը, կատարվեց այն ինչ ես արդեն հրապարակավ կանխատեսել էի իմ «ուսանողական խորհուրդները ականներ են դրված ԲՈՒՀ երի տակ» տպագրված հոդվածում:
 
Ուսխորհուրդ էին մտնում այն ուսանողներ որոնք խուսափում էին դասի հաճախելուց, և նրանց գիտելիքները մնում էին դպրոցական մակարդակից էլ ցածր, քանի որ նման ուսանողների բացակայությունները անտեսվում էին դեկանատներում, իսկ քննություններին բարեխոսում և աջակցում էին նրանց բարձր առաջադիմությանը, որն այսօր դարձել է պոլիտեխնիկի ղեկավարության հիմնական գործառույթներից մեկը, 
քանի որ ռեկտորի աթոռին նստելուց անմիջապես հետո Գ․Վարդանյանի հրամանով պոլիտեխնիկի գրեթե բոլոր վարչական պաշտոները զբաղեցվեցին ուսխորհրդի նախկին ակտիվիստները:
Իհարկե մի այլ խայտառակ պատմության համար այսօր պաշտոնից ազատվել են Նախարար Դումանյանը և նրա տեղակալ, համատեղությամբ Գոռ Վարդանյանի հովանավոր Թռչունյանը, սակայն եթե պոլիտեխնիկի ռեկտորի աննախադեպ 
անօրինական ընտրության փաստերն անմիջական ականատեսից տեղեկանալով, այն ժամանակ նրանց ազատեին պաշտոնից, պոլտեխնիկում չէր տիրի այսօրվա խայտառակ իրավիճակը և չէր առաջանա նրանց ազատման վերջին իրավիճակը։
 
Ես վստահ եմ, որ կգա նաև արդարության հաստատման  օրը և դատարանը ընտրությունը կհամարի անօրինական,  ռեկտորի ընտրությունը պոլիտեխնիկում կհարմարվի անօրինական։
 
Ավարտելով այս հոդվածս,  ցանկանում եմ հորդորել հանրապետության ԲՈՒՀ-երի ղեկավարներին․  թույլ մի տվեք, որ ձեր ուսխորհուրդները զբաղվեն ԲՈՒՀ-ի կառավարման հարցերով,  հակառակ դեպքում դուք էլ կնկնեք մեր օրը և ստիպված կլինեք անցնել նույն ճանապարհը:
 
Ուսխորհրդը պետք է զբաղվի որ ուսանողների միայն մշակույթային և սպորտային կյանքի կազմակերպմամբ: 
 
 Հեղինակ՝
Պոլիտեխնիկում 59 տարվա աշխ. ստաժ ունեցող,
դեռ խերհրդային շրջանից Տեխ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Էդուարդ Նշանի Մանուկյան:
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն