Ազատ գյուղի զորամասի հրդեհի գործով վաշտի կապիտանը չի հարցաքննվել, նա դեռ ի վիճակի չէ խոսել. ՔԿ


Ազատ գյուղի զորամասի հրդեհի գործով վաշտի կապիտանը չի հարցաքննվել, նա դեռ ի վիճակի չէ խոսել. ՔԿ

  • 30-01-2023 18:27:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհի գործով վաշտի կապիտանը դեռ չի հարցաքննվել:
 
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ կապիտանն այս պահին դեռ ի վիճակի չէ խոսել։
 
Նշենք, որ նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։
 
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի և դրա հետևանքով զոհերի ու վիրավորների մասին հայտնի դարձավ հունվարի 19-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունից, որով հայտնվում էր՝ չպարզված հանգամանքներում պատահարը տեղի է ունեցել ժամը 01:30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 3 անձ:
 
Այնուհետև հայտնի դարձավ զինվորական պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց պաշտոնանկությունների մասին, որոնք, ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ինչ-որ կերպ պատասխանատվություն են կրում տեղի ունեցած համար:
 
ՀՀ քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունն էլ հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը