Կրկին եկա ասելու, որ այսօր արգելել են Մոսկվայում գործող Հայ ավանդական Նժդեհ պարախմբի https://www.facebook.com/njdehpar?mibextid=ZbWKwL։ Իմ անունս է Պայքար, խորագրով համերգը: Մի քանի օր առաջ ոհմակային ոռնոցներ էին արձակվել խմբիանվան շուրջ...
Այսօր այլևս պատրվակ չունենալով արգելել Հայոց բանակի տոնին նվիրված համերգը, և պատասխանատվությունից, և արգելքը հիմնավորելու անզորությունից, գնացին անմեղսունակ ճանապարհով, հայտարարելով, որ համերգասրահում ական կա տեղադրված: Մի քանի ժամ Մոսկվայի ձմեռային սառնամանիքին և հանդիսատեսին, և Նժդեհ խմբի անդամներին սառացնելուց հետո վերջնականապես հայտարարվեց, որ համերգն անցկացնելն անհնար է: Հետևենք այս միջադեպի հետագա զարգացումներին և զորակցենք Նժդեհ պարախմբին, որպեսզի այն ոչ միայն պատվով կրի Հայ մեծագույն Զորավար, Հայոց ռազմի Մարգարեի անունը, այլ առավել մեծ ոգով շարունակի պահպանել և տարածել Հայ անաղարտ մշակույթն ու այդ մշակույթով ուծացումից, ինքնության կորստից փրկի, և դեպի Ազգային ինքնության տաճար ուղղորդի ռուսաստանի Հայ համայնքի արդեն իսկ փոշիացող համայնքը:
Ձեր անունն է պայքար, և Ձեր պայքարն արդար է...
Անհնար է մարել այն, ինչն էությամբ անմարելի է՝ Հայու ոգին:
Իսկ մարդկային տականքն ու ստոր մարդուկները թող շարունակեն սարսափել Հայոց ինքնաճանաչ Վեհ, ազնվական տեսակից, որն իրենց համար անընթեռնելի է, ու անհասանելի մի գագաթ, որը ստվերում է իրենց ստոր և ստախոս տեսակը:
Մեր անունն է Պայքար, և վախճանը՝ ՀԱՂԹԱՆԱԿ....
Անմահները հրամայում են, լինել զորեղ, ավելի վճռական, և էլ առավել աննահանջ...
Վայ տկարներին ու ստրկամիտներին...
Առաքյալի սիրտ, իմաստասերի գլուխ, ադամանդ ճակատ՝ ահա կատարյալ առաջնորդը:
Ահա Նժդեհը, ումից սարսափահար դեռ շատ պիտի ոռնաք Ձեր ոհմակներով....
Իսկ Նժդեհն իր անմահ ոգով գալիս է վերածնելու Հայոց անպարտ ոգին, և առաջնորդելու դեպի վեհություն, ազնվականություն, ինքնաճանաչում և Հզոր ու ինքնիշխան, ռազմավարորեն անխոցելի Հայաստան...