Պաշտպանը «Ouest France»-ին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը
31-01-2023 15:05:56 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Ouest France» լրատվականին, որում անդրադարձել է դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կեղծ էկոակտիվիստների կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով երկրում առաջացած հումանիտար ճգնաժամին և բնակչության հիմնարար իրավունքների շարունակվող խախտումներին:
Պաշտպանն ընդգծել է միջազգային հանրության գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, մասնավորապես` համապատասխան միջազգային առաքելությունների ներկայությունը` տեղում ծանոթանալու իրավիճակին և միջոցներ ձեռնարկելու Արցախի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը երաշխավորելու համար: