2 տարեկան երեխային օգնության են հասել փրկարարները


2 տարեկան երեխային օգնության են հասել փրկարարները

  • 07-02-2023 14:36:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Փետրվարի 7-ին, ժամը 10:21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Զովասար գյուղում երեխան (2 տարեկան) ունի ջերմություն, առատ ձյան պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ հիվանդին․ բժիշկներին երեխային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
 
Փրկարարները Կարմրաշեն գյուղի մոտակայքից շտապօգնության բժշկին մոտեցրել են նշված հասցե, այնուհետև բժշկին և երեխային փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Թալին քաղաքի ԲԿ։
 
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play