Սեյրան Օհանյանն այլևս անձեռնմխելի չէ


Սեյրան Օհանյանն այլևս անձեռնմխելի չէ

  • 08-02-2023 19:01:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ազգային ժողովը համաձայնություն տվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի 3 միջնորդություններին։
 
Պատգամավորը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից:
 
Միջնորդությանը կողմ են քվեարկել մասնակից բոլոր 68 պատգամավորները, դեմ՝ 0։
 
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել հարցի քննարկմանն ու քվեարկությանը։
 
Հիշեցնենք՝ երեկվանից Ազգային ժողովում քննարկվում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդությունը։ Երկրորդ միջնորդագրի քննարկման համար Աննա Վարդապետյանը խնդրել էր, որ այն անցկացվի դռնփակ ռեժիմով: «Որովհետև օրենքով պաշտպանվող գաղտնիք է պարունակում այն միջնորդագիրը, որը պետք է ներկայացնեմ: Կխնդրեմ, որ հանրային լսում, հանրային հարթակ տեղի չունենա այս միջնորդագրի ընթացքում»,- ասել էր նա։
 
Այսօր արդեն Ազգային ժողովը քննարկում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի երրորդ միջնորդագիրը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play