Առաջիկա վարժական հավաքների աշխատանքների կազմակերպման նպատակով հավաք-խորհրդակցություն է անցկացվել ՊՆ համալիրում


Առաջիկա վարժական հավաքների աշխատանքների կազմակերպման նպատակով հավաք-խորհրդակցություն է անցկացվել ՊՆ համալիրում

  • 09-02-2023 18:13:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն կառավարության «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշմամբ հաստատված աշխատանքները քննարկելու նպատակով։
 
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, առողջապահության նախարարության, ԶՈՒ գլխավոր շտաբի, ուժային այլ կառույցների ղեկավար կազմի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։
 
 
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել պահեստազորի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքների նախապատրաստական միջոցառումների ընթացքին։
 
Զեկույցներ և առաջարկություններ են ներկայացվել խնդրահարույց հարցերի, դրանց լուծման ուղիների վերաբերյալ, որոնց առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարը գործընթացը համակարգող ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապաստասխան հանձնարարականներ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն