ԱՄՆ դեսպանությունն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Ռուսաստանից


ԱՄՆ դեսպանությունն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Ռուսաստանից

  • 13-02-2023 14:23:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է անհապաղ հեռանալ երկրից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՄՆ դիվանագիտական ​​ներկայացուցչության կայքում հրապարակված նախազգուշացման տեքստից։
 
ԱՄՆ քաղաքացիները պետք է ձեռնպահ մնան Ռուսաստան ուղևորություններից՝ ուկրաինական հակամարտության «անկանխատեսելի հետևանքների» պատճառով, իսկ Ռուսաստանի Դաշնությունում ապրող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը՝ «անօրինական կալանքի ենթարկվելու վտանգի» պատճառով, հետևում Է նախազգուշացման տեքստից: Դեսպանությունը հիշեցնում է Ռուսաստանի կողմից հայտարարված զորակոչի մասին և նշում, որ ռուսական կողմը «կարող է հրաժարվել ճանաչել երկքաղաքացիություն ունեցողների ամերիկյան քաղաքացիությունը, զրկել նրանց ամերիկյան հյուպատոսական օգնության հասանելիությունից, զորահավաքի ենթարկել, արգելել նրանց մեկնումը Ռուսաստանից և (կամ) կանչել զինվորական ծառայության»։
 
ԱՄՆ դեսպանությունը նաև հիշեցրել է, որ ամերիկյան քարտերն այլևս չեն գործում Ռուսաստանում, իսկ ԱՄՆ-ից էլեկտրոնային եղանակով գումար փոխանցելու հնարավորությունները խիստ սահմանափակ են ՌԴ-ի բանկերի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով: Նշվում է նաև, որ կոմերցիոն թռիչքների տարբերակները նույնպես սահմանափակ են: Անցյալ տարվա սեպտեմբերի 28-ին ԱՄՆ դեսպանությունը հանդես Էր եկել համանման նախազգուշացմամբ՝ կոչ անելով իր քաղաքացիներին հեռանալ Ռուսաստանից,  քանի դեռ «հնարավորություններ են մնում» դրա համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը