Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը պատրաստ է Հայաստանի «թիկունքին կանգնել». Սիդորով


Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը պատրաստ է Հայաստանի «թիկունքին կանգնել». Սիդորով

  • 14-02-2023 13:45:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ կլինեն Կովկասում դաշնակցի՝ այսինքն Հայաստանի «թիկունքին կանգնել»։
 
Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի որոշումը՝ իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու մասին, կազդի կազմակերպության աշխատանքի վրա։
 
«Եթե իրավիճակը հանկարծ պահանջի կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ներգրավում,  կա փորձ, մշակվել են նաև որոշակի ծրագրեր, և կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ կլինեն իրենց դաշնակցին թիկունք դառնալ կովկասյան տարածաշրջանում»,- ասել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play