ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր. ՀՀ ՊՆ


ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր. ՀՀ ՊՆ

  • 14-02-2023 15:56:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան՝ մասնակցելու «Աերո Ինդիա-2023» պաշտպանական ավիացիոն ցուցահանդեսին և դրա շրջանակում կազմակերպված համաժողովին: 
 
Այցի ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ։ 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն