Տոյվո Կլաարը պատմական է որակել Արարատ Միրզոյանի՝ այսօր Թուրքիա կատարելիք այցը


Տոյվո Կլաարը պատմական է որակել Արարատ Միրզոյանի՝ այսօր Թուրքիա կատարելիք այցը

  • 15-02-2023 11:15:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերում անդրադարձել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարելիք այցին։
 
«Սա պատմական այց է, որը հաջորդեց օգնության կարիք ունեցող հարևանին աջակցելու որոշմանը։ Հուսով ենք, որ սա հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների նախանշան է»,- գրել է նա:
 
Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Թուրքիա։ Անկարայում նա կհանդիպի Թուրքիայի իր պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հետ, կլինի նաև երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում, այնտեղ կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող Հայասատանի փրկարարական խմբին:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը