Մակրոնը Մյունխենի համաժողովում վստահեցրել է՝ կշարունակեն լինել Հայաստանի կողքին


Մակրոնը Մյունխենի համաժողովում վստահեցրել է՝ կշարունակեն լինել Հայաստանի կողքին

  • 18-02-2023 13:38:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ Մյունխենի Անվտանգության համաժողովում իր ելույթում վստահեցրել է՝ շարունակելու են լինել Հայաստանի կողքին և գործել:
 
Խոսելով հիմնականում ռուս - ուկրաինական պատերազմի մասին՝ Մակրոնը կարճ անդրադարձ է կատարել նաև Հարավային Կովկասում իրավիճակին և հայտարարել. - «Ինչպե՞ս կարող ենք հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կարող են հաղթահարվել նեոգաղութատիրական Ռուսաստանի կողմից, որին ես քիչ առաջ նկարագրեցի։ Ես դա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ում կողքին կշարունակենք լինել և կշարունակենք գործել»:
 
Նույն օրը Բավարիայի մայրաքաղաքում կայացել է Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը, Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play