Երևանյան կանգառասրահների հարակից տարածքներում տեղադրվում են նոր աղբամաններ


Երևանյան կանգառասրահների հարակից տարածքներում տեղադրվում են նոր աղբամաններ

  • 20-02-2023 14:36:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի կանգառասրահներում մեկնարկել է նոր աղբամանների տեղադրման գործընթացը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում կտեղադրվի շուրջ 1000 աղբաման:  
 
Ճանապարհային նշանների կիրառմամբ Երևանի որոշ փողոցներում կարգելվի ծանր մեքենաների մուտքը: Ծրագիրը կմեկնարկի փոքր կենտրոնից: Հանձնարարվել է վարչական շրջանների ղեկավարների հետ կազմել փողոցների ցանկը: 
 
Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցները վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում հաճախ չեն ապահովում սանիտարական պատշաճ վիճակն ու անվտանգության կանոնները:
 
Հանձնարարվել է քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությունների հիման վրա առանձնացնել հասցեներն ու գործընթացը պահել մշտական հսկողության ներքո: 
 
Մետրոպոլիտենով անվտանգ ուղևորափոխադրումների, ինչպես նաև հետագա գործունեության բարելավման նպատակով ծրագրեր են իրականացվում մի շարք ուղղություններով: Ընթացքի մեջ է 14 օդափոխության համակարգերի արդիականացման գործընթացը, հաշվետու ժամանակահատվածում փոխարինվել են 66 փայտակոճ և 4 ռելս։ 
 
Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում  համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգման ծավալուն աշխատանքներ են իրականացվել: Ընթացիկ տարում մարզական օջախում նաև հովացման համակարգ կտեղադրվի:
 
Երևանյան լճի հետագա աղտոտումը կանխարգելելու նպատակով Հրազդան գետի վրա կավելացվեն աղբաորսիչ ճաղավանդակները: Կուտակված աղբի տեղափոխման գործընթացը կներառվի Գետառի մաքրման տարեկան ծրագրում, որպեսզի մշտապես իրականացվեն մաքրման աշխատանքներ: 
 
Տրոլեյբուսների, ինչպես նաև համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կտեղադրվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան: Զեկուցվել է, որ կայանը մի քանի օրից կլինի Երևանում: 
 
Մինչև փետրվարի վերջ Երևանում կլինեն նաև նոր ու ժամանակակից 15 տրոլեյբուսները: 
 
Երևանի քաղաքապետարան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play