Իրաքում ահաբեկության հետեւանքով զոհվել է 4 ամերիկացի զինվոր<br />


Իրաքում ահաբեկության հետեւանքով զոհվել է 4 ամերիկացի զինվոր

  • 10-02-2009 17:41:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չորս ամերիկացի զինվոր է զոհվել Իրաքի հյուսիսում մահապարտ ահաբեկչի իրականացրած հարձակման հետեւանքով, հաղորդել է իրանյան Press-TV անգլալեզու հեռուստաալիքը: Ալիքի տվյալներով, մահապարտը պայթուցիկով բեռնված ավտոմեքենայով Մոսուլ քաղաքում գրոհի է ենթարկել պարեկախմբին: Երեք զինվորներ զոհվել են տեղում, չորրորդը` թարգմանիչը, ստացած վերքերից վախճանվել է հիվանդանոցում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play