Բայդենի վարքագիծը Ուկրաինայի հարցում կարող է հանգեցնել 3-րդ համաշխարհային պատերազմի. Թրամփ


Բայդենի վարքագիծը Ուկրաինայի հարցում կարող է հանգեցնել 3-րդ համաշխարհային պատերազմի. Թրամփ

  • 21-02-2023 13:05:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Թրամփը ելույթ է ունեցել Ֆլորիդա նահանգում` իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ։
 
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի հարցում իր քաղաքականությամբ, հնարավոր է, մարդկությանը մղում է երրորդ համաշխարհային պատերազմի։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը։
 
«Եթե հետևում եք Բայդենի քայլերին Ուկրաինայի նկատմամբ և հասկանում եք դրանք՝ նա համակարգված, հնարավոր է` անգիտակցաբար, բայց մեզ դրդում է նրան, ինչը շուտով կարող է դառնալ երրորդ համաշխարհային պատերազմ։ Մի՞թե դա խելագարություն չէ»,-գրել Է Թրամփը իր սոցիալական ցանցում:
 
Ելույթ ունենալով Ֆլորիդա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ՝ նա հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում անմիջապես կզանգահարի Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն և հանդիպում կկազմակերպի Ուկրաինայի շուրջ իրավիճակի շուտափույթ կարգավորման համար։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play