Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքով ձերբակալվել է գեներալ Գրիգորի Խաչատուրովը


Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքով ձերբակալվել է գեներալ Գրիգորի Խաչատուրովը

  • 21-02-2023 13:11:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:
 
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը հսկող դատախազը բավարարել է: 
 
Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Խաչատուրովին. վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել է:
 
Նշենք, որ Խաչատուրովը ձերբակալվել է Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Օհանյանը մեղադրվում է մի քանի դրվագով խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
 
Նախկին պաշտոնյան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել է փետրվարի 8-ին՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա:
 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը կապված է Երասխի զորամասի՝ հատուկ նշանակության հողերի հափշտակության դեպքի հետ։ Ըստ նրա՝ նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Սեյրան Օհանյանը 2008-16 թթ., զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Նա վերոհիշյալ հատուկ նշանակության հողամասերը դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play