Հաճելի լուր մշակութային էլիտյի համար


Հաճելի լուր մշակութային էլիտյի համար

  • 21-02-2023 14:26:01   | Հայաստան  |  Մշակույթ

 
Բարձր արվեստի, հեղինակային երաժշտական կատարումների և ռուսական ժամանակակից պոեզիայի, ասմունքի հազվագյուտ զուգակցում, որին մասնակցելու հնարավորությունը և սիրելի կնոջը, մայրերին և քույրերին աննախադեպ անակնկալ անելու հնարավորությունը կունենաք Մարտի 9-ին, ժամը 19.00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում: “Նվեր` սիրելի կնոջը” երաժշտական պոետիկ մոնոներկայացումը յուրահատուկ է և քիչ հանդիպող: Ռուսական պոեզիայի անզուգական վարպետ,  «Ստեղծելով աշխարհը» Համառուսաստանյան արվեստի 1-ին մրցանակի դափնեկիր, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և ռեժիսոր Վլադիմիր Գլազունովը, հանդես կգա ժամանակակից ռուսական պոեզիայի ընթերցմամբ:
 
Պոեզիան կուղեկցվի Սերգեյ Սիրոտինի (Կիպրոս)  հեղինակային երաժշտությամբ, գրված հատուկ այս նախագծի համար: Նա կոմպոզիտոր է, ով հայտնի է որպես Golden Light Orchestra նախագծի հեղինակ։ Գրել է ավելի քան երկու հարյուր ստեղծագործություն:
 
Այս տաղանդավոր դուետ 2019 թ-ից մինչ այժմ թողարկվել է մի քանի աուդիոգիրք: Ելույթ են ունեցել ՌԴ 10 քաղաքներում, հյուրախաղերով հանդես եկել Ղազախստանում և Ղրղզստանում։
 
Հայտնի չէ, հայ հանդիսատեսը արդյո՞ք երկրորդ անգամ առիթ կունենա ներկա գտնվելու նման յուրահատուկ, էլիտար պրոեկտին...               
Նոյյան տապան  -   Մշակույթ