Բայդենը «մեծ սխալ» է անվանել ՌՀՍՊ-ն կասեցնելու Պուտինի որոշումը


Բայդենը «մեծ սխալ» է անվանել ՌՀՍՊ-ն կասեցնելու Պուտինի որոշումը

  • 23-02-2023 12:38:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը «մեծ սխալ» է անվանել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին (ՌՀՍՊ) Ռուսաստանի մասնակցության կասեցման որոշումը և վստահություն է հայտնել, որ այդ իրավիճակը կարելի Է լուծել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ղեկավարը նման հայտարարություն է արել ABC News պարբերականին տված հարցազրույցում:
 
«Նման բան անելը մեծ սխալ է, այնքան Էլ պատասխանատու քայլ չԷ: Բայց ես դրանից չեմ եզրակացնում, որ նա մտածում է միջուկային զենք օգտագործել կամ նման մի բան… Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք գլուխ հանել դրանից», - ասել է ԱՄՆ նախագահը:
 
ՌՀՍ-3 պայմանագիրը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագիր է ռազմավարական միջուկային սպառազինությունների զինանոցների փոխադարձ կրճատման վերաբերյալ։
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ Ռուսաստանը միակողմանիորեն դադարեցնում է մասնակցությունը ՌՀՍ-3 պայմանագրին: Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն ափսոսանք են հայտնել Մոսկվայի նման քայլի համար և կոչ արել վերանայել այդ որոշումը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play