Բաքվի պնդմամբ՝ միջազգային կազմակերպությունները դրական են վերաբերվում Լաչինի միջանցքում անցակետի առաջարկին


Բաքվի պնդմամբ՝ միջազգային կազմակերպությունները դրական են վերաբերվում Լաչինի միջանցքում անցակետի առաջարկին

  • 23-02-2023 14:23:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Բաքուն պնդում է՝ միջազգային կազմակերպությունները դրական են վերաբերվում Լաչինի ճանապարհին սահմանային անցակետ բացելու առաջարկին:
 
Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն այսօր հայտարարել է, թե Իլհամ Ալիևի այդ առաջարկին միջազգային կազմակերպությունները դրական են վերաբերվում և հասկանում են դրա էությունը:
 
«Առաջին շփումներից ստացված արդյունքների համաձայն՝ միջազգային կազմակերպությունները դրական են վերաբերվում այս առաջարկին և հասկանում են դրա էությունը։ Միանգամայն հասկանալի է Լաչինի ճանապարհի թափանցիկ օգտագործման և վերջին երկու տարիների ընթացքում չարաշահումների դեպքերի կանխման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը», - հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:
 
Միաժամանակ, Մամեդովը չի հստակեցրել, թե մասնավորապես ո՞ր միջազգային կազմակերպություններն են դրական արձագանքել Բաքվի առաջարկին:
 
Հայկական կողմի համար անընդունելի է անցակետերի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի առաջարկը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play