Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ողջունել է ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշումը


Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ողջունել է ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշումը

  • 24-02-2023 14:00:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Մուշիկովաբոն ընդունել է դեսպան և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանին:
 
Նրանք կարծիքներ են փոխանակել ՖՄԿ-ի և Հայաստանի միջև համագործակցության վերաբերյալ, քննարկել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
 
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ողջունել է միջազգային դատական մարմնի որոշումը:
 
Հիշեցնենք՝ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play