ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կյանքի կկոչվեն


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կյանքի կկոչվեն

  • 25-02-2023 12:43:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև վարույթի շրջանակում Արդարադատության միջազգային դատարանի որոշումների վերաբերյալ հայտարարությամբ:
 
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնք ընդունվել են փետրվարի 22-ին՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վարույթում։ Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վստահությունը Արդարադատության միջազգային դատարանին, որոնք խնդրել էին լուծել իրենց տարաձայնությունները: Նա հիշեցնում է, որ դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար, և հույս է հայտնում, որ կողմերը կկատարեն իրենց պարտականությունները՝ ներառյալ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելը։
 
Գլխավոր քարտուղարը հույս է հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատել իրենց երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ և վճռականորեն խրախուսում է կառուցողական երկխոսությունը»,- ասված է հայտարարությունում։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play