Զինվորը մարմնով հայրենիք չի կարող պահել. գարունդ խաղաղ բացվի, զինվոր


Զինվորը մարմնով հայրենիք չի կարող պահել. գարունդ խաղաղ բացվի, զինվոր

  • 01-03-2023 20:14:56   | Հայաստան  |  Քաղաքական

.ԱՄԵՆ  ԶԻՆՎՈՐ  ՄԻ  ՀԱՅԱՍՏԱՆ  Է
 
 Այո...և  դա  այդպես  էլ  կա:
 Գարունդ  խաղաղ  բացվի,  զինվոր:
Գարնան  առաջին  օրն  էր  ու  մենք դիրքերում էինք... Ի~նչ  գարուն,  առանց  զինվորի ժպիտի:   Գնդապետի  և իր  նվիրյալ  արամազդականների  հետ կարևոր նվերներ  էինք տարել, որը  մեծ  ուրախություն պարգևեց    մեր նվիրյալներին: Մեր խմբին  միացել  էր նաև շատերի կողմից  ճանաչված  ու  սիրված ամերիկահայ   բարերար`  տիկին  Սոսի  Գևոնյանը:  Նա  գիշերային  երկու  թանկարժեք   հեռադիտակ նվիրեց և արժանացավ հրամանատարության ու գնդապետ  Ղումաշյանի ջերմագին  վերաբերմունքին: Հազվագյուտ անակնկալ էր` իսկապես, երբ  տղամարդն  է  բարեգործություն  անում, դա  ոչ միայն  բնական,  նաև պարտադիր  ենք համարում,  բայց երբ  կինն  է  իր  արդուզարդի  գումարները  նվիրում Հայրենիք պահող  զինվորին,  ես  ասում  եմ`  կեցցես  հայուհիս, դու  քո  հոգում Հայաստան  ունես:
Սիրելի  բարեկամներ,  զինվորը մարմնով  հայրենիք  չի  կարող  պահել`  և  առանց նրա` մենք  Հայաստանը  չենք կարող պահել... Սթափ  լինենք: Սահմանի  անխոցելիությունը  մեր  ապահովությունն է` մեր  հույսը  մեր  վրա  պիտի  դնենք։ 
 
գրող - հրապարակախոս
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական