Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին


Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին

  • 03-03-2023 12:04:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի  Հանրապետության վարչապետ Գալաբ Դոնեվին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.
 
«Ձերդ գերազանցություն,
 
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բուլղարիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:
 
Բարձր եմ գնահատում Բուլղարիայի հետ հարաբերությունների առկա մակարդակը և կարևորում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը:
 
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-բուլղարական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների:
 
Կարևորում ենք Բուլղարիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացման, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործում: 
 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play