11-03-2023 12:53:24 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews. Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (ԱԺԿ) պատգամավորները քվեարկել են Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի (ԺԿԿ Կենտկոմի) քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Լի Ցիանգին Չինաստանի Պետական խորհրդի վարչապետի պաշտոնում նշանակելու օգտին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից առաջադրվել է Չինաստանի Պետական խորհրդի նոր վարչապետ Լի Ցյանգը։ Այս հարցի քվեարկությունն անցկացվել է 14-րդ ԱԺ-ի առաջին նստաշրջանի չորրորդ լիագումար նիստում։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետի պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է, և մեկ անձը կարող է պաշտոնավարել երկու ժամկետ։
Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Սի Ցզինպինը հրամանագիր է ստորագրել Լի Ցիանգին Պետական խորհրդի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին։ Այժմ նա պետք է հավաքի կառավարություն և առաջարկի թեկնածուներ փոխվարչապետների, նախարարների և գերատեսչությունների ղեկավարների պաշտոններում։ Դրանք 14-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի հինգերորդ լիագումար նիստում կհաստատվեն վաղը՝ մարտի 12-ին։