Այս գործընթացը կարող է փուլ առ փուլ ապամերձեցումի տանել Անկարային եւ Մոսկվային. Շահան Գանտահարյան


Այս գործընթացը կարող է փուլ առ փուլ ապամերձեցումի տանել Անկարային եւ Մոսկվային. Շահան Գանտահարյան

  • 18-03-2023 12:38:27   | Թուրքիա  |  Մեկնաբանություն

Թուրքիան սկսում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի դիմումի վավերացման գործընթացը․Նոյյան Տապանին գործընթացը մեկնաբանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
 
Կարծում եմ սա պետք է դիտարկել Թուրքիայի վրա ԱՄՆ ճշումի նորագոյւն քաղաքականության շրջածիրում։ Երկրաշարժից հետո աւելացել է Վաշինգտոնի ճնշումը Անկարայի վրա։ Թուրքային սպասվում են արտաքին քաղաքականության որոշակի փոփոխություններ եւ սա կարեւորագոյւն ցուցիչ է։
 
Բացի Ֆինլանդայի հետ սկսվող գործընթացից ևս երկու ցուցանիշ գրանցվեց, որ ինչ որ բան փոխվում է իրավիճակից։ Թուրքիայի վրայով արգելվեց արևմտյան ապրանքների հոսքը դեպի Ռուսաստան․ կար լրատվություն նաև որ բելառուսական եւ ռուսական ինքնաթիռներին Թուրքիայում վառելիք չեն տրամադրում։
 
Այս գործընթացը կարող է փուլ առ փուլ ապամերձեցումի տանել Անկարային եւ Մոսկվային։ Իսկ այս միտումը կարծում եմ կլինի անկախ Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքներից։ ԱՄՆ-ը կազդի Անկարայի քաղաքականության վրա որպեսզի այն վերադիրքաւորվի հարավային Կոկվկասում։ներադրբեջանական շրջանակներում կսրվեն ռուսական և թուրքական ազդեցության մրցապայքարները։ Էրդողան- Ալիև վերջին հանդիպումը պետք է դիտարկել նաև այս պարունակում։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն