ՌԴ-ն մնում է Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների հիմնական միջնորդը. Ալեն Սիմոնյան


ՌԴ-ն մնում է Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների հիմնական միջնորդը. Ալեն Սիմոնյան

  • 20-03-2023 13:51:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀՀ ԱԺ նախագահը բացատրեց, թե ինչպես է տեղի ունենում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տարբերակների փոխանակումը։
 
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հիմնական միջնորդը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
 
Նրա խոսքով` Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանակումը իրականացվում է տարբեր խաղացողների, առաջին հերթին Ռուսաստանի միջնորդությամբ, որը մնում է հիմնական միջնորդը։
 
«Հիմնական գործողը շարունակում է մնալ Ռուսաստանը, բայց նախաձեռնություններ կան նաև ԱՄՆ-ի կողմից, դրանք բավականին ակտիվ են։ Ինչպես նաև Ֆրանսիայի կողմից»,– ասաց Սիմոնյանը։
 
Նշենք, որ այս պահին Մոսկվայում բանակցություններ են ընթանում ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների միջև։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը