20-03-2023 18:50:11 | Թուրքիա | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակը (AFAD):
«4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ղահրամանմարաշ նահանգի Էքինեզյու շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 15,36 կմ խորության վրա։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։
Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ», երկրում աղետի զոհ է դարձել գրեթե 50 հազար մարդ։