Ծխախոտի վաճառքով զբաղվող 755 տնտեսվարող իրազեկվել է ցուցադրության արգելքի մասին․ ՇՎՏՄ


Ծխախոտի վաճառքով զբաղվող 755 տնտեսվարող իրազեկվել է ցուցադրության արգելքի մասին․ ՇՎՏՄ

  • 22-03-2023 10:18:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով սույն թվականի մարտի 16-20-ը Երևան քաղաքի ծխախոտային արտադրատեսակների վաճառքով զբաղվող  755 տնտեսվարող սուբյեկտների շրջանում իրականացվել են լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ՝ ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրության արգելքի վերաբերյալ:
 
Օրենքի պահանջը չկատարելը ենթադրում է վարչական պատասխանատվություն:
 
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստորեն պահպանել Օրենքի պահանջը: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play