Ռուսաստանը կոչ է անում վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով


Ռուսաստանը կոչ է անում վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով

  • 23-03-2023 15:38:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճով:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
«Մեզ իսկապես մտահոգում է թշնամական հռետորաբանության աճը և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճը, Լաչինի միջանցքի շուրջ իրադրության կարգավորման հարցում փոխհամաձայնության հասնելու կողմերի անպատրաստակամությունը:
 
Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ խաղաղ գործընթացի այլընտրանք գոյություն չունի: Այդ հարցում մենք վճռական ենք և վերահաստատում ենք մեր դիրքորոշումը», - նշել է դիվանագետը:
 
Զախարովան շեշտել է, որ հարկավոր է վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները:
 
«Կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել հայտարարություններում, զսպվածություն դրսևորել գործողություններում, վերսկսել բանակցությունները հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, խաղաղության համաձայնագրի նախապատրաստման, հասարակական գործիչների, խորհրդարանականների հանդիպումների անցկացման և այլն», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
 
Նա նշել է, որ հաճախ են հնչում հարցեր, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերում այս հարցում Արևմուտքի ներգրավվածությանը:
 
«Հենց նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ: Խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում իրական գործընթացում տեսնում ենք Արևմուտքի հայտարարություններին միանգամայն հակասող բաներ», - ասել է Զախարովան:
 
Անդրադառնալով ավելի վաղ Էնթոնի Բլինքենի արած հայտարարությանը, որ Երևանը և Բաքուն շուտով կարող են խաղաղության համաձայնության հասնել, Զախարովան ասել է, որ հարկավոր է մեկնաբանել արդեն տեղի ունեցած իրադարձությունները, իսկ այժմ մեկնաբանելու ոչինչ չկա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play