Իրանցի զինվորականն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ իրանական սահման


Իրանցի զինվորականն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ իրանական սահման

  • 24-03-2023 15:11:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ իրանական սահման՝ երկրի հյուսիս-արևմուտք:
 
Այս մասին հաղորդում է Tasnim գործակալւթյունը՝ նշելով, որ այցի ընթացքում Փաքփուրը զրուցել է սահմանամերձ շրջանների զինծառայողների հետ ու  գնահատել նրանց մարտական պատրաստվածությունը, ինչպես նաև զգոնությունն ու մարտական ոգին։
 
Նա զինվորներին հայտնել է պատրաստության հնարավորինս բարձր մակարդակ պահպանելու անհրաժեշտության մասին: 
 
Ավելի վաղ Փաքփուրն այցելել էր Իրանի հյուսիսարևելյան սահման:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play