Մեր բանակը շատ լավ զինված է. Ալիևը թող լավ լսի ու քիչ խաղա հայ ժողովրդի համբերության հետ
27-03-2023 18:41:43 | Արցախ (ԼՂՀ) | Քաղաքական
ԻՆՉ ԼԻՆՈՒՄ Է, ԹՈՂ ՈՐ ԼԻՆԻ ՄԻԱՆԳԱՄԻՑ.../ Պ. Սևակ/
Հայրենակիցներ, բոլորս էլ մտահոգ ենք Լիսագորի շրջանում ադրբեջանցիների նոր ակտիվության վերաբերյալ, սակայն մեր տղերքը լավ դաս են տվել... Ափսո~ս,մերոնք շատ են չափի մեջ` եթե նման երկու զարկ էլ անեին, հաստատ կքշեին իրենց նախկին որջերը: Ինչ վերաբերվում է ռուս խաղաղապահներին, հայերս մի լավ ասացվածք ունենք` ,,Անունը կա, ամանումը` չկա...,,: Չկա էլի, չկա, իրենք ազերիների հետ մեկ են, ուրիշ էլ ինչպես ասեն, որ մենք` հայերս ենք մեր պաշտպանության երաշխավորը: Արցախում 44 օրյա պատերազմի ժամանակ պահած, թալանած,կողոպտած զենքերը թող մեջտեղ հանեն և պաշտպանական գվարդիաներ ձևավորեն: Սամվել Բաբայանը կարծեմ Արցախում է, խելքներդ գլուխներդ հավաքեք վերջապես և պաշտպանությունը վստահեք նրան: Ուզո՞ւմ եք Արցախը հայաթափվի, այս ինչ եք անում, Լիսագորի ճանապարհը եթե փակվեց, ինչ է լինելու գերության մեջ երեք ամսից ավել տանջվող ժողովրդի հետ: Ձեզ ինչ է պատահել արցախի քաջեր... Հավաքվեք ու ռադ արեք այդ կեղծ բնապահպաններին: Պարույր Սևակն ասում էր` ,,ԻՆՉ ԼԻՆՈՒՄ Է, ԹՈՂ ՈՐ ԼԻՆԻ ՄԻԱՆԳԱՄԻՑ,,....
ՀԳ.
Ալիևը թող լավ լսի ու քիչ խաղա հայ ժողովրդի համբերության հետ` մեր բանակը շատ լավ զինված է, տղերքը` վրեժով լցված, քանզի բոլորը թանկ կորուստներ ունեն, հայ ժողովրդի դիմադրությունը կուռ է ու միասնական, իսկ Սփյուռքը պատրաստ է ամեն ինչով մեզ օգնելու: Դե, լրտեսներ, այնպես փոխանցեք, որ առավոտյան սգո պսակ պատվիրենք Մեհրիբանի ամուսնու համար...Ամեն: