2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները։
Հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ, դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։
«Հավաքների առաջին օրը ողջունել եմ մասնակիցներին։ Անդրադառնալով տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և այդ համատեքստում ԶՈՒ առջև դրված խնդիրներին, կարևորել եմ զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը, առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև անդրադարձել եմ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումներին»: