«Վերջին հանգրվանը». դաշնակ պատգամավորին գտել են աղջիկների զուգարանում թաքնված


«Վերջին հանգրվանը». դաշնակ պատգամավորին գտել են աղջիկների զուգարանում թաքնված

  • 31-03-2023 14:40:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Պարզվում է՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Մհեր Սահակյանը այսօրվա միջադեպից հետո իրավապահներից թաքնվել է ԱԺ-ի կանանց զուգարանում:
 
ՔՊ կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է լուսանկար ու նշել.
 
«Վերջին հանգրվանը, կամ ի՞նչ է լինում, երբ վարորդիդ պատգամավոր ես սարքում: Անդաստիարակ, լկտի խուլիգանություն, որը պիտի հետևանք ունենա»:
 
Նշենք, որ լուսանկարում կանանց զուգարանի դուռն է:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել: 
 
Իրավապահներն ԱԺ-ից տարել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play