Այսօր Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները


Այսօր Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները

  • 03-04-2023 13:20:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Այսօր Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները։
 
«Քառակողմ հանդիպման օրակարգում են լինելու սիրիական կարգավորմանն ուղղված քաղաքական պրոցեսները, սիրիացի փախստականներին վերաբերող հարցերն, ինչպես նաև փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Սիրիային հատկացվող մարդասիրական օգնության ծավալների մեծացումը», - Նյու Յորքում, լրագրողների հետ զրույցի ընթացքում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
 
«Հանդիպումն առավելապես տեխնիկական բնույթ է կրելու և թույլ է տալու կողմերին անցնել չորս երկրների արտգործնախարարների հանդիպման նախապատրաստմանը», - հաղորդում է Ռուսաստանի պետական ТАСС լրատվական գործակալությունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play