Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը Իրանին է մեղադրում Մուստաֆայի դեմ մահափորձի համար


Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը Իրանին է մեղադրում Մուստաֆայի դեմ մահափորձի համար

  • 03-04-2023 15:03:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտարարում է, որ բացահայտել է Միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ մարտի 28-ին տեղի ունեցած մահափորձի հեղինակների ինքնությունը։
 
Ադրբեջանի հատուկ ծառայությունների պնդմամբ՝ հարձակման կազմակերպիչը 47-ամյա կրոնական ակտիվիստ Ազեր Սարիջանովն է։ Նա, ըստ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության, կրթություն է ստացել Իրանի կրոնական կենտրոն համարվող Ղոմ քաղաքում, հետագայում ևս հաճախ է այցելել հարևան երկիր։
 
Մուստաֆայի դեմ մահափորձի անմիջական իրականացնողը, ըստ հատուկ ծառայությունների, եղել է 1986 թվականին Աղդամի շրջանում ծնված Սաբուհի Շիրինովը։ Նա, ըստ նախաքննական մարմինների, 2017-ից 2022 թվականներին 15 անգամ այցելել է Իրան, որտեղ հավաքագրվել է այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից։ «Բացի այդ, նա Իրանում մարտական պատրաստության դասընթացներ է անցել», - Ադրբեջանի անվտանգության ծառայության հայտարարությունն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։
 
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ «պատգամավորի դեմ ահաբեկչական հարձակումն իրականացվել է Իրանի հատուկ ծառայությունների պատվերով՝ նրանց ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play