Բելառուսի զինուժն արդեն միջուկային զենք կիրառելու կարողություն ունի. Շոյգու


Բելառուսի զինուժն արդեն միջուկային զենք կիրառելու կարողություն ունի. Շոյգու

  • 04-04-2023 14:55:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հեռավար կապով այսօր անցկացրած խորհրդակցությունում մի շարք հայտարարություններ է արել.
 
Բելառուսի գրոհային օդանավերի մի մասը արդեն հնարավորություն ունի հակառակորդի օբյեկտներին հարվածել միջուկային պարունակություն ունեցող զենքով։
 
Բելառուսին նաև տրամադրվել է "Искандер-М" համակարգ, որը կարող է միջուկային հրթիռներ օգտագործել։
 
ՆԱՏՕ-ն ուժեղացնում է հակառուսական կուրսը, ինչը տանում է հակամարտության սրացման։
 
Բախմուտի, Ավդեևկայի, Լիմանի, Կուպյանսկի ուղղություններով մարտական գործողությունները պլանավորված զարգանում են։
 
Արևմուտքը պատրաստ է Ուկրաինային տրամադրել ավելի քան 200 տանկ, նաև դիտարկվում է մինչև 300 կիլոմետր հեռահարության ATACMS հրթիռներ և F-16 կործանիչներ տրամադրելու հնարավորությունը։
 
Ռուսական բանակը նպատակաուղղված ոչնչացնում է Ուկրաինա ուղարկված արևմտյան սպառազինությունները՝ ոչնչացվել է HIMARS-ի 14 համակարգ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play