Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված, չի կատարվում միջազգային դատարանի վճիռը․ վարչապետ


Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված, չի կատարվում միջազգային դատարանի վճիռը․ վարչապետ

  • 06-04-2023 11:43:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված Լաչինի միջանցքի փակված լինելու բերումով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումները շարունակում են մնալ դադարեցված։
 
Վարչապետը հիշեցրեց, որ ապրիլի 5-ին տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ Լեռնային Ղարաբաղի մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղևորվելիս են եղել Ստեփանակերտ, կրկին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ։
 
«Այս փաստագրված պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում այս առիթով մեր հնչեցրած գնահատականները, և այդ գնահատականները առավել սրվում են Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ին կայացրած որոշման ֆոնին, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր գործողությունները Լաչինի միջանցքի գործունեությունը լիարժեք վերականգնելու համար։
 
Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ միջազգային դատարանի վճիռը չի կատարվում, և մենք պետք է շարունակենք սրանից բխող մեր միջազգային դիվանագիտական ջանքերը»,-  նշեց վարչապետը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play