Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ մոտ 12 կմ հատվածի պահպանությունը պիտի ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը. Փաշինյան


Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ մոտ 12 կմ հատվածի պահպանությունը պիտի ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը. Փաշինյան

  • 06-04-2023 11:50:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հայաստանը Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ մոտ 12 կմ հատվածի պահպանությունը պիտի ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Պատճառն այն է, որ մինչ այդ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր իրականացվում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից, նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին ապահովելու համար: Եվ ահա, սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ, ինչպես հայտնի է, որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ:
 
Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի մեր գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ ՀՀ տարածքում: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 2 կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը:
 
Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է:
 
Մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»,- ասաց նա:
 
Փաշինյանը շեշտեց, որ հայկական կողմից տրամադրվածությունը եղել է և շարունակում է մնալ իրավիճակի էսկալացիայից խուսափելը:
 
«Հույս ունեմ, որ տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում»,- ասաց Փաշինյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play