Կառավարությունը հայտարարեց պահեստազորայինների վարժական հավաքներ. հայտնի են ժամկետները


Կառավարությունը հայտարարեց պահեստազորայինների վարժական հավաքներ. հայտնի են ժամկետները

  • 06-04-2023 12:21:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Կառավարության որոշմամբ՝ հայտարարվեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Դրանք կանցկացվեն 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ:
 
Կառավարության համապատասխան որոշումը ներառված էր Կառավարության հերթական նիստի օրակարգում։
 
Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2715 քաղաքացի, որից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:
 
Ըստ որոշման՝ վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից հարկավոր է ներգրավել մինչև 278 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացույցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
 
Պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու ևս մեկ որոշում Կառավարությունը կայացրել էր մարտի 23-ի նիստում։ Համաձայն որոշման՝ հավաքներն անցկացվելու են ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը։ Այդ վարժական հավաքներին կներգրավվի մինչև 953 քաղաքացի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play