Կառավարությունը հավանություն տվեց կամավորական աշխատանքի իրականացմանն առնչվող հարաբերությունների կարգավորմանը


Կառավարությունը հավանություն տվեց կամավորական աշխատանքի իրականացմանն առնչվող հարաբերությունների կարգավորմանը

  • 06-04-2023 14:01:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կամավորության մշակույթի զարգացման ու տարածման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման նպատակով՝ կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններում կգործեն միասնական կարգավորումներ։ Այսօրվա նիստում նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։  
 
Նախագծի ընդունմամբ՝ հնարավորություն է տրվում նպաստել կամավոր աշխատանքի ինստիտուտի և մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքային փորձառության ձեռքբերմանը, բնականաբար նաև՝ աշխատաշուկայում անձի մրցունակության բարձրացմանը։ Ըստ այդմ, կամավորների համար կամրագրվեն՝
 
կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր,
կամավոր աշխատանքի ժամանակահատվածը` կամավորի համար աշխատանքային փորձառության համարում,
ծախսերի հատուցման իրավունք,
առողջության և անվտանգության ապահովման երաշխիքներ,
ապահովագրության հնարավորություն,
կապահովի աշխատաշուկա մուտք գործելու, նոր գիտելիք և մասնագիտական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն:
 
«Կամավոր աշխատանքի մասին» օրենքի ընդունմամբ՝ կապահովվեն նաև «Երիտասարդների անդրազգային երկարաժամկետ կամավորական ծառայության խթանման մասին» Եվրոպական կոնվենցիայով, «Կամավորականությանն աջակցելու» ՄԱԿ-ի հանձնարարագրով, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 14-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված միջազգային նորմերի իրականացումը, ինչպես նաև կամրագրվեն ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրացման հարցում կամավորների ներուժի օգտագործման համար իրավական մեխանիզմներ։
 
ՀՀ ԱՍՀՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play