Բաքվում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ. Ադրբեջանն արտաքսում է Իրանի դեսպանատան 4 աշխատակցի


Բաքվում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ. Ադրբեջանն արտաքսում է Իրանի դեսպանատան 4 աշխատակցի

  • 06-04-2023 19:46:46   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան դժգոհություն են հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի նկատմամբ Թեհրանի՝ իրենց բնութագրմամբ «սադրիչ» գործողությունների առնչությամբ։ Այս մասին հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները:
 
Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա», քանի որ նրանք, իբր, դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող և 1961 թ.-ի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիային հակասող գործունեություն են ծավալել: Դեսպանը տեղեկացվել է, որ նրանք պետք է Ադրբեջանի տարածքը լքեն 48 ժամվա ընթացքում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play