Բլինքենը հայտնել է, թե երբ կսկսվի Ուկրաինայի հակագրոհը


Բլինքենը հայտնել է, թե երբ կսկսվի Ուկրաինայի հակագրոհը

  • 07-04-2023 15:58:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ուկրաինայի հակահարձակումը կսկսվի առաջիկա շաբաթներին:
 
Այս մասին Funke մեդիա խմբի հրապարակումներում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
 
Նա նաև հավելել է, որ քանի դեռ ռուսական ագրեսիան շարունակվում է, արևմտյան երկրները «կպահպանեն աննախադեպ ճնշումը պատժամիջոցների և արտահանման վերահսկողության պնկատմամբ»:
 
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Ուկրաինան հակահարձակման համար պատրաստել է ութ նոր գրոհային բրիգադ՝ 40 հազար հոգու ընդհանուր հզորությամբ և պատրաստվում է անցնել հակագրոհի առաջիկայում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play