Նոր դաշինք. Արցախյան ազատագրական շարժման լեգենդար հրամանատարները դարձյալ պայքարի մեջ են մտնում


Նոր դաշինք. Արցախյան ազատագրական շարժման լեգենդար հրամանատարները դարձյալ պայքարի մեջ են մտնում

  • 07-04-2023 21:28:50   | Հայաստան  |  Քաղաքական

ԱՆԱԿՆԿԱԼ  ....
 
Սիրելի  Հայրենակիցներ, վերջապես  սառույցը հալվեց`   Տիգրան  Մեծ  գնդի  հիմնադիր  հրամանատար,  գնդապետ  Կորյուն  Ղումաշյանի նախաձեռնությամբ      կայացավ   արցախյան  ազատագրական  շարժման  լեգենդար  հրամանատարների  անդրանիկ  նիստը, ուր  որոշում կայացվեց  ստեղծել`  ՀԱՅՈՑ  ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆ  ԲԱՆԱԿ`  ՄԻԱՑՅԱԼ  ՈՒԺԵՐԻ  ԴԱՇԻՆՔ... Շուտով  ձեր  ուշադրությանը  կներկայացնեմ  նրանց  ՀՌՉԱԿԱԳԻՐԸ: Այս  անակնկալ   համախմբումը Սարդարաբադի  զանգերն  է հնչեցնում, ,,Վճռական  մենակի,,  աննահանջ պայքարի  գիտակցումով:  Վտանգված  է  սուվերեն  երկրի  տարածքային  ամբողջականությունը, ամենօրյա  խրամատային պայքարում ` խարխլվում  են  դժվարությամբ     ձեռք բերված հայոց  պետականության  հիմքերը...Լինել  հայոց  բանակի կողքին,  պաշտպանել  սահմանադրորեն  նախատեսված սուվերեն  պետության  տարածքի  անձեռնմխելիությունը  և  ազգային  անվտանգությունը....ՍԱ  Է  ԽՆԴԻՐԸ:
 
Բարեկամներ,  օրն  անակնկալ  էր նաև ինձ  համար, Դաշինքի անդրանիկ  նիստը Մայրության տոնի կապակցությամբ ինձ  պարգևատրեց  ԼԵՈՆԻԴ  ԱԶԳԱԼԴՅԱՆ  ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ, թիվ  001 օրինակը:  Շատ մեդալների  էի արժանացել, այս  մեկը  հպարտության  հետ արցունքով  ողողեց  հոգիս`  30  տարի  առաջվա   քաջարի մարտիկները, այսօր  արդեն պապ  դարձած, իրենց  վաստակը  հանգիստ  վայելելու փոխարեն, դարձյալ  պայքարի   մեջ  են մտնում`  այո   ,,ՍԱ  ՀԱՅԱՍՏԱՆՆ  Է  ԵՎ  ՎԵՐՋ,,-  սիրելի  Լեոնիդ,  ընկերներդ  ամեն  օր  են քեզ  հիշում`  ծանր  է  բացառիկ  հերոսիդ  բացակայությունը,  գուցե  Ձեր  կորո՞ւստն է  այսօրվա կրկնվող  ցավի  պատճառը...
Տղերք,  սիրելի  հրամկազմ, շնորհակալ  եմ,  Պատիվ  ունեմ...
 
գրող - հրապարակախոս
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական