Ռուսաստանը ՄԱԿ-ի կառույցներում տեղերի համար ընտրություններում պարտվել է Հայաստանին, Ռումինիային, Էստոնիային և Չեխիային. AP


Ռուսաստանը ՄԱԿ-ի կառույցներում տեղերի համար ընտրություններում պարտվել է Հայաստանին, Ռումինիային, Էստոնիային և Չեխիային. AP

  • 08-04-2023 10:58:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Ռուսաստանը չի կարողացել հաղթել ՄԱԿ-ի երեք մարմիններում տեղերի համար այս շաբաթ կայացած ընտրություններում, հայտնում է Կոմերսանտը՝ հղում անելով Ասոլիշեյթիդ Պրեսին։ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը դա պայմանավորում է Ուկրաինայում ռուսական պատերազմով։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանին հաջողվել է «ակլամացիայով» (պարզեցված ընթացակարգ) տեղեր զբաղեցնել երկու այլ կառույցներում։
 
Ըստ AP-ի՝ Ռուսաստանը «ջախջախիչ պարտություն» է կրել Ռումինիայից՝ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (ECOSOC) տեղի համար քվեարկության ժամանակ: Հանձնաժողովի կայքում, սակայն, նշվում է, որ Ռուսաստանը անդամ է մնում մինչև 2024 թվականը: Ռուսաստանի Դաշնությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր խորհրդի անդամության համար պայքարում պարտվել է Էստոնիային, ինչպես նաև Հայաստանին և Չեխիային՝ ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովում տեղի համար պայքարում:
 
Միաժամանակ Ռուսաստանն ընտրվել է Սոցիալական զարգացման հանձնաժողովի կազմում։ Դրա հետևանքով ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Ռուսաստանի Դաշնությունը միացել է նաև հաշվապահական հաշվառման և հաշվետվության միջազգային ստանդարտների փորձագետների միջկառավարական աշխատանքային խմբին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play