Ինչ դիրքորոշում ունի ՔՊ-ն Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ


Ինչ դիրքորոշում ունի ՔՊ-ն Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

  • 10-04-2023 16:39:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է հայցել խորհրդարանից։
 
Հասկանալու համար, թե ի՞նչ դիրքորոշում ունի իշխող ուժը հարցի վերաբերյալ, զրուցեցինք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիգեն Խաչատրյանի հետ:
 
Պատգամավորը մեր զրույցում ասաց, որ խմբակցությունում դեռ չի քննարկվել հարցը: Նա այլ հարցերի չպատասխանեց:
 
Հիշեցնենք՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում՝ փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:  
 
Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ մեղադրանք առաջադրելու (քրեական հետապնդում հարուցելու) համար անհրաժեշտ է ազգային ժողովի համաձայնությունը:
 
Համաձայն օրենքի՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը պետք է քննարկվի Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում. ԱԺ առաջիկա հերթական նիստը տեղի է ունենալու վաղը՝ ապրիլի 11-ին, միջնորդագիրը կքննվի հենց վաղվա նիստին:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play