Ռուսաստանը տեղեկացրել է ԱՄՆ-ին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման մասին


Ռուսաստանը տեղեկացրել է ԱՄՆ-ին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման մասին

  • 12-04-2023 12:18:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանը տեղեկացրել է ԱՄՆ-ին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակման մասին, այսօր ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
 
Նա նշել է, որ բալիստիկ հրթիռների արձակման մասին նախկինի պես տեղեկացվում է ԱՄՆ-ին։ Նման պայմանավորվածություն կա 1988-ին ստորագրված պայմանագրով։
 
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Աստրախանի շրջանից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակվել, որի ուսումնական մարտական մասը հաջողությամբ խոցել է Ղազախստանի պալիգոնի պայմանական թիրախը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play